Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ն օրերն է հաշվում

ՀՅԴ-ն օրերն է հաշվում
12.09.2017 | 01:28

«Հին ընկերների» ու վարչապետի ջրերը ի սկզբանե մի առվով չհոսեցին, սակայն, մեր տեղեկություններով, վերջին շրջանում դաշնակցականներն արդեն օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու:


Ի հեճուկս վերջիններիս, վարչապետը կարծես միտք չունի հեռանալու, և միայն այս մտքից ՀՅԴ-ն անդորրը կորցնում է: Նորություն չէ, որ կառավարության նիստերի ժամանակ հաճախ է դաշնակցական նախարարների (հատկապես` Արծվիկ Մինասյանի) և Կարեն Կարապետյանի միջև «պատ» ստեղծվում, ու սա ավելի է հունից հանում դաշնակցական վերնախավին: Վերջիններս հույս ունեն, որ 2018-ին ՀՀԿ-ն վարչապետի այլ թեկնածու կառաջարկի, հակառակ դեպքում հին ընկերներին միայն համբերության «ծակ բաժակը» կփրկի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ